Քաղաքական

25.03.2016 14:58


«Պարո՛ն նախագահ, ինչի՞ մեր երկրին տեր չեք կանգնում». միջադեպ պանթեոնում (տեսանյութ)

«Պարո՛ն նախագահ, ինչի՞ մեր երկրին տեր չեք կանգնում». միջադեպ պանթեոնում (տեսանյութ)

Այսօր՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրը, Կոմիտասի անվան պանթեոնում Սերժ Սարգսյանը բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին։

«Aravot.am»–ի փոխանցմամբ՝ պանթեոնում այդ արարողությունն առանց միջադեպի չի անցել։ Երբ Սարգսյանը Մարգարյանի շիրմին ծաղիկներ դնելուց հետո պաշտոնյաների հետ պատրաստվում էր հեռանալ, մի տարեց քաղաքացի է մոտեցել ու սկսել բղավել.

«Պարո՛ն նախագահ, մինչեւ ե՞րբ պիտի սենց մեր իրավունքները ոտնահարվի, հը՞: Ինչի՞ մեր երկրին տեր չեք կանգնում: Սա ի՞նչ վիճակ ա, սա ի՞նչ բան ա, հը՞»:

Սարգսյանն առանց արձագանքելու արագացրել է քայլերը, իսկ նրա թիկնապահներից մեկը բռնել է քաղաքացու թևն ու հեռացրել։

Տեսանյութը՝ «Aravot.am»–ի

Այս խորագրի վերջին նյութերը