Աշխարհ

26.03.2016 13:45


ԻՊ–ն սպառնում է պայթեցնել Էյֆելյան աշտարակը (տեսանյութ)

ԻՊ–ն սպառնում է պայթեցնել Էյֆելյան աշտարակը (տեսանյութ)

ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն Արմուտքին ուղղված հերթական տեսանյութն են հրապարակել։ Այս անգամ նրանք սպառնում են պայթեցնել Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը։

Համացանցում հրապարակված հոլովակում պատկերված է այդ իրադարձության բեմականացումը՝ «Ուղերձ Արևմուտքի անհավատներին խալիֆաթի կողմնակիցներից» անվանումով։

Տեսանյութում ցուցադրվում են լրատվական հաղորդումներից վերցված կադրեր, համաշխարհային քաղաքական գործիչների բանակցությունները, արևմտյան ավիացիան, որը Սիրիա է մեկնում՝ գրոհայինների դեմ պայքարելու համար։

Այդ ընթացքում լսվում է ահաբեկչի ձայնը, որը պատմում է՝ ինչ է սպասվում Արևմուտքին մոտ ապագայում։

«Մենք կսպանենք ձեզ՝ որտեղ էլ դուք լինեք, իրար հետևից»,–ասում է ահաբեկիչը։

Տեսանյութում առկա են նաև 2011–ին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչության կադրերը, իսկ դրանից առաջ ցուցադրվում է՝ ինչպես է հրթիռի հարվածից պայթում Էյֆելյան աշտարակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը