Աշխարհ

29.03.2016 12:15


Հրապարակվել է «EgyptAir»–ի օդանավի ենթադրյալ առևանգողի լուսանկարը (լրացված)

Հրապարակվել է «EgyptAir»–ի օդանավի ենթադրյալ առևանգողի լուսանկարը (լրացված)

Եգիպտական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող լրատվական հաղորդման ժամանակ նշվել է, որ «EgyptAir» ավիաըներության А320 օդանավն առևանգողը Իբրահիմ Սամահա անունով մի տղամարդ է։ Ճշտված տվյալներով՝ նա լիբիացի փախստական է։

Համացանցում է հայտնվել նաև նրա լուսանկարը. ամենայն հանավանակությամբ, ահաբեկչին լուսանկարել է պատանդներից մեկը։

Նշվում է, որ տղամարդը մտադիր էր առևանգած օդանավով հասնել թուրքական օդանավակայաններից մեկը, սակայն պարզվել է, որ եղած վառելիքով կարող են հասնել մինչև Բոսֆոր, որից հետո պահանջել է վայրէջք կատարել Կիպրոսում։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ Կիպրոսում է գտնվում Սամահայի նախկին կինը։ Չի բացառվում, որ նրա քայլերը թելադրված լինեն անձնական շարժառիթներով. ահաբեկիչը պահանջել է նամակ փոխանցել կնոջը։

...

«Ալ Ահրամ» պարբերականի փոխանցմամբ՝ առևանգողն ԱՄՆ Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է՝ А320–ի գրանցված ուղևորներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը