Լրահոս

02.12.2009 13:39


Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին։
Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռեւս չի գոհացնում։
ՀՀ վարչապետը նշել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար և կամրապնդի Վրաստանի' որպես տարանցիկ պետության դերը։

Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներին' կառավարության ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարևորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը