Լրահոս

02.12.2009 13:56


Ռ. Սաֆրաստյանը չի կարծում, թե մոտ ապագայում որևէ փաստաթուղթ կստորագրվի

Ռ. Սաֆրաստյանը չի կարծում, թե մոտ ապագայում որևէ փաստաթուղթ կստորագրվի

-Քրդական հարցը ներկա փուլում թուրքական քաղաքական օրակարգի ամենակարևոր տեղում է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության ոլորտում։ Դրանով եմ պայմանավորում, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված՝ թուրքական քաղաքական շրջանակներն իրենց ուշադրությունը մի քիչ շեղել են,-լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ արցախյան հարցում շրջանակային համաձայնագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ կողմերի միջև հիմնական խնդիրները պարզաբանված կլինեն։

-Իմ գնահատմամբ՝ այդ հիմնական խնդիրներից ամենակրևորը ԼՂՀ-ի կարգավիճակն է, որի շուրջ կողմերն ունեն բացարձակապես տարբեր մոտեցումներ։ Չեմ կարծում, որ երբ կողմերի միջև բևեռային տարբերություններ կան, հնարավոր կլինի մոտ ապագայում ստորագրել որևիցե փաստաթուղթ, մանավանդ՝ շրջանակային։

Ռ. Սաֆրաստյանը նաև նշել է, թե իր կարծիքով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերն իրար հետ շաղկապված չեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը