Լրահոս

13.10.2010 09:50


ԱՄՆ-ը Պաղեստինին կոչ է անում գնալ զիջումների

ԱՄՆ-ը Պաղեստինին կոչ է անում  գնալ զիջումների՝ ընդառաջելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջարկին սառեցնել Արևմտյան ափի շինարարությունը։ Նախորդ շաբաթ Նեթանյահուն հայտարարել էր, որ հրեական բնակավայրերի շինարարության մորատորիումը նորից կարող է մտցվել, եթե Պաղեստինը Իսրայելը ճանաչի «հրեական պետություն»։ Պաղեստինի կառավարությունն անմիջապես հանդես է եկել այդ առաջարկի կտրուկ քննադատությամբ։ Երեքշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գնահատել է Իսրայելի ցանկությունը գնալ փոխզիջման՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն Իսրայելը ճանաչում է «հրեական պետություն»։

Այս խորագրի վերջին նյութերը