Քաղաքական

05.04.2016 17:28


Բորդյուժա. «ԼՂ-ում իրավիճակի սրումը հղի է Կովկասում խոշոր հակամարտության առաջացմամբ»

Բորդյուժա. «ԼՂ-ում իրավիճակի սրումը հղի է Կովկասում խոշոր հակամարտության առաջացմամբ»

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է խոշոր հակամարտության տանել Կովկասում։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության առաջացմամբ, այդ պատճառով առաջնորդները, նախ և առաջ՝ Ադրբեջանի, պետք է դա գիտակցեն»,- ասել է նա։

Բորդյուժան նշել է՝ ՀԱՊԿ-ն իր քաղաքական պոտենցիալով մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը նպաստելուն։

«Այսօր մենք բոլորս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը չսրվի, որպեսզի ռազմական գործողությունները, կրակոցները դադարեցվեն»,- ընդգծել է Բորդյուժան։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12.00–ից, շփման գծում կրակը երկկողմանի դադարեցվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը