Լրահոս

13.10.2010 11:02


Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը

Սույն թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը' Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով:

Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման և ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը