Լրահոս

13.10.2010 15:24


ԱՄՆ–ը Եգիպտոսին կվերադարձնի անօրինական կերպով տեղափոխված սարկոֆագը

ԱՄՆ-ը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Եգիպտոսին կվերադարձնի ավելի քան 50 տարի առաջ երկրից անօրինական կերպով տեղափոխված հինեգիպատական սարկոֆագը։ «Ռիա Նովոստին» գրում է, որ այս մասին Կահիրեում հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերի բարձրագույն խորհրդի ղեկավար Զաքի Խավասը։

Նա չի պարզաբանել, թե հուշարձանը որտեղից է գողացվել և որ դարաշրջանին է պատկանում։ Ընդամենը հայտնի է, որ արժեքավոր իրը որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում առգրավել է ամերիկյան ոստիկանության կողմից։

 

Այս խորագրի վերջին նյութերը