Կարծիք

06.04.2016 12:35


Նալբանդյանին ասեք՝ վերջ, պրծել է... (լրացված)

Նալբանդյանին ասեք՝ վերջ, պրծել է... (լրացված)

Էդվարդ Նալբանդյանին ասեք՝ վերջ, պրծել է, խախանդ է արդեն. հանգիստ թող դուրս գա...

...

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը բարձր է, չէ, շատ բարձր է, որ կոռոպցիոն յուրացումները հասնում են միլիոնավոր դոլարների: Ահռելի գումարներ, որոնք կարող էին ուղղվել պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ու նորագույն սպառազինությունների ձեռք բերմանը: Կոռուպցիայի ծավալներն ուղղակիորեն հարվածում են մեր ազգային անվտանգությանը:
Հարց՝ արդյոք մեր համար շռայլություն չէ՞, ազգային անվտանգության սպառնալիք չէ՞ մի իշխանության գոյությունը, որի ներքո կոռուպցիայի մակադրակն ուղղակիրոեն հարվածում է մեր սահմանների ամրությանը:
Միայն հայ զինվորի ոգով չէ. ոգու հետեւում պետք է կանգնած լինի հազոր տնտեսություն, արդար կառավարվող պետություն, քաղաքական ու սոցիալական զարգացած ինստիտուտներ...

...

Արդյոք ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը համաձա՞յն է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարության հետ, որ «Այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա»...

...

Այսինքն՝ Արցախում փաստացի հրադադար չկա, երբ կրակի դադարեցման մասին հայտարարելուց ժամեր անց 2 զինվոր է զոհվում։

...

«Ադրբեջանը ժամանակակից զենք ունի, եւ եռօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ նա դրանք օգտագործում է։ Սակայն ուժը զենքի արդիականության եւ տանկերի մեջ չէ, այլ այն հավատի, որն ունի Ղարաբաղի եւ առհասարակ հայ ժողովուրդը։ Հավատն առ այն, որ հայրենիքը պետք է պաշտպանել։ Այո, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, սակայն եռօրյա կոնֆլիկտը ցույց տվեց, որ մենք դրանով կռվել գիտենք, եւ տեսնում եք, թե ինչ կորուստներ ունի ադրբեջանական կողմը եւ ինչ՝ մենք». Սերժ Սարգսյան

Փրկեք ինձ, էս ի՞նչ էր, է, խոսում, էս ի՞նչ լիրիկայի գիրկն է ընկել, ի՞նչ 80-ականների զենք. 21-րդ դարն է, հավատով քեզ ոչնչացնող դռոններին ո՞նց ես խփում, որ հավատով լիներ, էլ ի՞նչ 80-ակների զենք, հենա նետուաղեղով, նիզակով բանով կռիվ կանեինք։

Դերենիկ Մալխասյանի ՖԲ էջից

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը