Կարծիք

06.04.2016 12:55


Զինվորների կյանքով ենք վճարում այս ամենի համար

Զինվորների կյանքով ենք վճարում այս ամենի համար

Այս օրերը ցույց տվեցին, որ ռազմական տեխնիկայի որակով և կառավարման առումով մենք հետ ենք Ադրբեջանից. միայն մեր զինվորների անձնուրացության շնորհիվ վիճակը որոշակիորեն կարգավորվեց: Դիվանագիտության մակարդակը 0 է, դա վաղուց էր հայտնի, բայց որ այս աստիճանի գոյություն չունի, նույնիսկ դժվար էր պատկեևացնել:
Սա վերջին զանգն էր, և եթե այսպես շարունակվի, շատ վատ է լինելու: Երկրում կորդինալ փոփոխություններ են անհրաժեշտ: Կոռուպցիան արդեն պետք է հավասարեցնել պետական դավաճանության: Իշխանություն-հասարակություն վստահության աստիճանը զրոյական է, կամ ավելի ճիշտ՝ այն գոյություն չունի: Պետական և քաղաքական ինստիտուտները վատ կառավարելի են: Տնտեսության վիճակը ահավոր է, և կոլապսը մոտ է: Բարոյազրկման աստիճանը բոլորին է հայտնի: Մենք զինվորների կյանքով ենք վճարում այս ամենի համար: Ֆունդամենտալ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը