Կարծիք

07.04.2016 16:40


Անեծքը քաղաքական կատեգորիա չէ, բայց գետինը մտնե՛ք...

Անեծքը քաղաքական կատեգորիա չէ, բայց գետինը մտնե՛ք...

Իշխանությունների պոռոտախոս և սնապարծ ներկայացուցիչներ, հիշե՛ք և ձեր լոշտակ ականջներին օղ արեք. ծանրագույն այս ժամանակաշրջանում հայ ժողովուրդը համախմբվեց ոչ թե ձեր, այլ թանկ ու միակ ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպանության գաղափարի շուրջը: Բավական է այդ միասնականությունից էլ օգուտներ քաղեք, օրինակ՝ դրամահավաքին մասնակցության և այն գովազդելու, տարբեր ամբիոններից կեղծ մտահոգության ճառեր արտասանելու, զոհվածների ընտանիքներ այցելելու և այլ տարբեր հնարքներով ժողովրդի աչքին սրբանալու հույսեր փայփայելու ուղիներով: Տարիներ շարունակ ժողովուրդը ձեզ հանդուրժել է միայն ու միմիայն այն պատճառով, որ կարծել է թե, գոնե Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը պաշտպանված է: Պարզվում է, որ ճոխ ու ցոփ կյանք վայելող, ջիփերի ու ամենաթանկարժեք այլ մեքենաների, օֆշորներում բազմաթիվ բիզնեսներ ունեցող, դեռ չծնված հայաստանցու ուսերին 5 միլիարդ արտաքին պարտք կուտակած երկրի «տերերը» երկիրը պաշտպանում են 1980 թ, զենքով...և այդ մասին անամոթաբար բարձրաձայնում բարձրագույն ամբիոններից: Անեծքը քաղաքական կատեգորիա չէ, բայց գետինը մտնե՛ք...

Զոյա Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը