Լրահոս

11.04.2016 14:50


«The Huffington Post». «Պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելու նրա ագրեսիան»

«The Huffington Post». «Պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելու նրա ագրեսիան»

Ադրբեջանը խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Թեպետ կրակը դադարեցված է, սակայն իրադրությունը շարունակում է մնալ անկայուն: «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին բախումներին և դրան զուգահեռ ընթացող քաղաքական զարգացումներին է անդրադարձել հեղինակավոր «The Huffington Post» պարբերականը:

Հոդվածի հեղինակներ Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը նշում են, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է ավելի ինետնսիվ դարձնեն իրենց միջնորդությունը:

«Բանակցային գործընթացի մեջ պետք է ներառվեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները: ԱՄՆ օրենքը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե այդ երկիրն ագրեսիվ գործողությունների է դիմում: Օբամայի վարչակազմը պետք է կիրառի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որով տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ` զսպելու նրա ագրեսիան»,-գրում են հեղինակները:

Ներկայացնելով հակամարտության պատմությունը` նրանք նշում են, որ ԼՂ ժողովուրդը 1991 թվականին հանրաքվե է իրականացրել, որի արդյունքով քրիստոնյա հայերը քվեարկել են մուսուլմանական Ադրբեջանից անկախանալու օգտին: Դեռևս 1992 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել էր Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե այդ երկիրն ագրեսիվ ռազմական գործողություններ է իրականացնում ընդդեմ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի: Հակամարտության ամենասկզբից ի վեր ԱՄՆ ղեկավար վարչակարգը խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու հանձնառություն է ստանձնել:

Հոդվածի հեղինակաները նշում են, որ «սառեցված հակամարտությունում» լարվածությունը վերջին տարիներին ավելանում է: Միջազգային հանրության անգործությունը քաջալերում է Ադրբեջանին դիմելու նոր հարձակումների: Երկիրը վերջին շրջանում 4 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել Ռուսաստանից զենք գնելու վրա, և հենց այդ զենքերն են օգտագործվել ԼՂ-ում վերջին հարձակումների ժամանակ:

Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը փաստում են, որ ԼՂ-ում իր սանձարձակությունների ժամանակ Ադրբեջանը միայնակ չի եղել: Ականատեսների վկայություներով` իրանական սահմանին թուրքական զորքեր ու զինտեխնիկա է եղել: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է հայտարարել, որ իրենք աջակցում են Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը «չի վերադարձրել Լեռնային Ղարաբաղը»:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանության պահպանման համար հենվում է նավթի վաճառքի, խավիարային դիվանագիտության և հիմնարար ազատությունների նկատմամբ իշխանության ճնշումների վրա: Նավթի վերջին գնանկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը ևս անկում է ապրում, իսկ ազգային արժույթն արժեզրկվել է: Երկրի քաղաքացիական հասարակությունը շարունակում է ընդդիմանալ լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ռեժիմի ոտնձգությունների դեմ: Հայաստանի հետ թեկուզև կարճատև պատերազմի հրահրումը նպատակ ունի ադրբեջանցիների ուշադրությունը շեղել վարչակարգի խախտումներից և տնտեսական անապահովությունից»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք փաստում են, որ ԼՂ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, նրանք նշում են, որ խումբը պետք է վերականգնի բանակցային լիակատար ձևաչափը` Լեռնային Ղարաբաղը դարձնելով քաղաքական բանակցությունների մասնակիցը:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը