Աշխարհ

12.04.2016 12:40


Եվրոպացիները և ամերիկացիները չեն ճանաչում Գագարինին (տեսանյութ)

Եվրոպացիները և ամերիկացիները չեն ճանաչում Գագարինին (տեսանյութ)

Տիեզերք Յուրի Գագարինի թռիչքի 55–ամյա հոբելյանին ընդառաջ՝ RT-ն հարցում է անցկացրել՝ փորձելով պարզել՝ արդյոք եվրոպացիները և ամերիկացիները գիտե՞ն, թե ինչ է տեղի ունեցել 1961թ. ապրիլի 12-ին:

Արդյունքում՝ պարզվել է, որ մարդիկ գրեթե ծանոթ չեն Գագարինին և պատկերացում անգամ չունեն նրա լեգենդար թռիչքի մասին:

Այսպես, օրինակ, ԱՄՆ Վաշինգտոնի բնակիչները չեն ճանաչել Գագարինի նկարը, իսկ առաջին մարդը, ով տիեզերք է թռել, ըստ նրանց, Նիլ Արմսթրոնգն է: Ոմանք, այնուամենայնիվ, կարողացել են հիշել Խորհրդային Միության տիեզերագնացի անունը, բայց ոչ ազգանունը:

Գրեթե նույն պատկերն է եղել Մեծ Բրիտանիայում: Առաջին տիեզերագնացը, ըստ բրիտանացիների, Նիլ Արմսթրոնգն է, իսկ հարցվածներից մեկը նույնիսկ հիշել է դեպի Լուսին առաքելության օդաչուին՝ Բազ Օլդրինին:

Ամստերդամի բնակիչները նույնպես գրեթե չեն ճանաչել Գագարինին, սակայն ոմանց նա ծանոթ էր: Իսկ հարցվածներից մեկը շփոթել է Գագարինին առաջին հոլանդական տիեզերագնացի հետ, ում անունը, սակայն, նա նույնպես դժվարացել է հիշել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը