Կարծիք

12.04.2016 14:35


Սագսյանը փորձել է «ջրել» Կոմանդույուշչու թեման

Սագսյանը փորձել է «ջրել» Կոմանդույուշչու թեման

Հանրության սեփականությունն է դարձել Սամվել Բաբայանի նամակն՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որը գրվել է դեռևս 2013 թվականին: Խորհուրդ կտամ բոլորին ընթերցել այդ նամակը ու տեսնել, որ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին շատ հստակ կերպով զգուշացրել էին, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ ղարաբաղյան ճակատում:

Ավելին՝ մենք վերջին օրերին շատ էինք խոսում, օրինակ, նրա մասին, որ ադրբեջանցիները օգտագործել են անօդաչու սարքեր, որոնք ղեկավարել են իսրայելցի մասնագետներ: Ընթերցեք Սամվել Բաբայանի նամակը ու կտեսնեք, որ դրա մասին նույնպես ասվել էր Սարգսյանին: Հատուկ ընդգծում եմ սա, որ պարզ դառնա, որ նամակում նշված նույնիսկ այսպիսի բաները լիովին համապատասխանում են իրականությանը:

Բայց ի՞նչ արեց այդ նամակին ի պատասխան Սերժ Սարգսյանը: Երբ փորձում եմ վերհիշել 2013-ի զարգացումները, ապա հիշում եմ, որ այդ տարի Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման թերթերից մեկն ամռանը նյութ էր հրապարակել Սամվել Բաբայանի անձնական կյանքին վերաբերող: Հիմա, համադրելով փաստերը, կարող եմ ասել, որ, փաստորեն, Սերժ Սագսյանը պետական անվտանգությունն ապահովելու փոխարեն փորձել է Բաբայանի դեմ ուղղված մանր ինտրիգաներով «ջրել» Կոմանդույուշչու թեման: Եվ ի՞նչ ստացվեց վերջում:

Սերժ Սարգսյանը չլսեց Բաբայանի՝ իրեն ուղղված խորհուրդները, շարունակեց ավելացնել իր ընտանիքի կարողությունը, սկսեց արդեն նույնիսկ Ղարաբաղին վարկով գումար տալ, չվերազինեց բանակը, ինչի հետևանքով մենք շատ զոհեր ունեցանք ու հիմա ծանր իրավիճակում ենք:

Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, նրա ու մեր պետության շահերը չեն համընկնում, ինչի վառ օրինակը հենց ապրիլյան պատերազմն էր, որը մենք կարողացանք հաղթել մեր զինվորի խիզախության շնորհիվ ու կոնկրետ Ղարաբաղում մի քանի ռազմական ղեկավարների փայլուն գործողությունների շնորհիվ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը