Լրահոս

13.10.2010 16:44


Կիրո Մանոյան. «Կարծում եմ՝ ՀՀՇ–ի կեցվածքը պետք է հստակ լինի»

Կիրո Մանոյան. «Կարծում եմ՝ ՀՀՇ–ի կեցվածքը պետք է հստակ լինի»

Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում Հայոց համազգային շարժումը, Վրաստանի հանրապետական կուսակցությունը և Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը հռչակագիր էին ստորագրվել։

Ակնկալվում է, որ նոյեմբերի 15-16-ին Փարիզում գումարվելիք Սոցինտերնի խորհրդի ժողովում կորդեգրվի ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ ՀՅ Դաշնակցության և Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացրած բանաձևը։

Անդրադառնալով երկու ուժերի նախաձեռնություններին՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, թե դրանք տարբեր բաներ են։

-Մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել։ Մեկ բան ինձ զարմացնում է իրենց ստորագրածի կապակցությամբ։ Հայաստանում, ճիշտ է՝ ոչ ուղղակի ՀՀՇ-ն, բայց ՀԱԿ-ը, որի կորիզը ՀՀՇ-ն է, հայտարարում է, թե մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, Հայաստանում այլ բան հնարավոր չէ փոխել, բայց գնացել է, ադրբեջանցիների հետ համաձայնել է բոլոր մնացած բաների մասին, բացի Ղարաբաղի հարցից։ Այս մոտեցումն իսկապես անհասկանալի է։ Կարծում եմ՝ նրանց կեցվածքը պետք է հստակ լինի. արդյոք Ղարաբաղի հարցը Հայաստանի խնդիրները կարգավորելու խոչընդո՞տ է, թե՞ ոչ։ Այստեղ ներկայացվում է, թե այդպես է։ Ադրբեջանցիների հետ Ղարաբաղի հարցի մասին խոսել  են, թե ոչ, չգիտեմ, բայց պայմանավորվածություն առնվազն չկա, և մնացած բոլոր հարցերի շուրջ համաձայնել են աշխատել միասին,-ասել է Կիրո Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը