Լրահոս

13.10.2010 16:54


Մոսկվայի քաղաքապետին կընտրեն ուղիղ եթերում

Մոսկվայի քաղաքային դումայում Մոսկվայի քաղաքապետի թեկնածունների քննարկմանն ու ընտրության ընթացքին, ամենայն հավանականությամբ, մարդիկ կկարողանան հետևել հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այժմ դիտարկվում է այդ հեռարձակման տեխնիկական հնարավորությունը։

Նմանօրինակ հեռարձակում 2007թ. հունիսի 27-ին իրականացվել է «ТВЦ» հեռուստաալիքով, երբ պատգամավորները վերընտրել են Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին։

 

Այս խորագրի վերջին նյութերը