Քաղաքական

15.04.2016 16:53


Շ. Քոչարյան. «Կործանված է այն երկիրը, որն իր անվտանգության հարցերում հույսը դնում է այլ ուժի վրա»

Շ. Քոչարյան. «Կործանված է այն երկիրը, որն իր անվտանգության հարցերում հույսը դնում է այլ ուժի վրա»

«Ասել եմ ու նորից եմ ասում: Կործանված է, ապագա չունի այն ժողովուրդը, այն երկիրը, որն իր անվտանգության հարցերում հույսը դնում է այլ ուժի վրա, ինչքան էլ իրեն բարեկամ լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ անիմա՞ստ է ՀԱՊԿ-ին անդամակցելը, Քոչարյանը պատասխանել է.

«Կառույցի շրջանակներում կատարվում են քայլեր, դրանք կապված են և հակաօդային պաշտպանության հետ․․․, նաև ռազմատնտեսական որոշակի փոխհարաբերությունների հետ, որոնք շահեկան են Հայաստանի համար: Այսինքն՝ դա ոչ միայն այն իրավիճակն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է անմիջականորեն ներգրավվի․․․ բայց, մյուս կողմից, իհարկե, մենք դա չենք բացառում: Ավելին՝ մենք պետք է ձգտենք, որ հարկ եղած դեպքում, այնուամենայնիվ, պայմանագրային պարտավորությունները ՀԱՊԿ անդամ պետությունները կատարեն: Բայց, նորից եմ կրկնում՝ մեր հույսը դրա վրա չէ»:

Այս խորագրի վերջին նյութերը