Քաղաքական

18.04.2016 13:25


ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պանամական օֆշորների մասին հրապարակումների առնչությամբ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԴԱՀԿ լրատվական ծառայությունը հրապարակել է Պողոսյանի հաղորդագրությունը.

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

Այս խորագրի վերջին նյութերը