Լրահոս

14.10.2010 11:01


Լուկաշենկոն Ռուսաստանին սպառնացել է դուրս գալ ԱՊՀ–ից և ՀԱՊԿ–ից

Լուկաշենկոն Ռուսաստանին սպառնացել է դուրս գալ ԱՊՀ–ից  և ՀԱՊԿ–ից

Լուկաշենկոն Ռուսաստանին սպառնացել է, թե Բելառուսը դուրս կգա ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և մի շարք միջպետական կազմակերպություններից, այդ թվում՝ Մաքսային միությունից։

Ինչպես հաղորդում են արտասահմանյան աղբյուրները, Բելառուսի բարձրագույն քաղաքական ղեկավարության մի ներկայացուցիչ, որի անունը չի նշվում, հրապարակել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արարքներից մեկը։

Ըստ նրա՝ Բելառուսի նախագահը սպառնացել է դուրս գալ ԱՊՀ-ից,  ՀԱՊԿ-ից և մի շարք միջպետական կազմակերպություններից, այդ թվում Մաքսային միությունից այն դեպքում, եթե Ռուսաստանի ղեկավարությունը չճանաչի իր հաղթանակը Բելառուսում կայանալիք առաջիկա ընտրություններում։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Լուկաշենկոյի քարոզարշավը, որը հիմնված է  այն փաստի վրա, թե Ռուսաստանը թշնամի է՝ ասել էր, թե նման հռետորաբանությունը դուրս է հասարակ մարդկային արժանապատվությունից։

 

Այս խորագրի վերջին նյութերը