Քաղաքական

19.04.2016 12:47


Դ. Բաբայան. «Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կա»

Դ. Բաբայան. «Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կա»

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ դեռ պարզ չէ՝ երբ կլինի հանդիպումը, որտեղ, ինչ պայմաններում.

«Պայմանավորվածություն եղել է, բայց հենց մանրամասները լինեն, տեղյակ կպահենք»:

Բակո Սահակյանի հետ հանդիպելու իր մտադրության մասին առաջին նախագահը հշել էր իր վերջին հարցազրույցում։

Այս խորագրի վերջին նյութերը