Լրահոս

03.12.2009 18:08


Հայկ Բալանյան. «Մեր թիվ մեկ խնդիրը ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Թուրքիան, այլ մենք ենք»

-Իրականում Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների բարդությունն այն է, որ երկիրն ունենում է դրսից ազդակներ և հնարավորություններ, բայց, ցավոք սրտի, մատնանշվեց արձանագրությունները ստորագրել նախապայմաններով, ինչը բացառապես կախված է ՀՀ իշխանությունների թուլությունից, որովհետև երբ խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, պետք է հասկանալ, որ դա ներքին ֆունկցիան է,-«Սարդարապատ» շարժման նախաձեռնած «Հայ-ադրբեջանական բանակցությունները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը։

Նա նշել է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե միջազգային հանրությունն է, այլ  այն, որ ՀՀ իշխանությունն իր որակով պատրաստ չէ ո՛չ պատերազմել, ո՛չ գնալ զրկանքների, ո՛չ նորմալ բանակ կամ երկիր կառուցել։

-Նա պարզապես պատրաստ չէ այդ փողերը ծախսել։ Հայաստանում որոշումներն առևտրականի հոգեբանությամբ են կայացվում՝ թե ինչքան փող կծախսեն, ու ինչքան դա կնստի։ Եթե 1994-ից ռեալ քաղաքականություն լիներ, գոնե 300.000 մարդ կապրեր ազատագրված տարածքներում, և խնդիրն այսպես դրված չէր լինի։ Մեր թիվ մեկ խնդիրը ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Թուրքիան, այլ մենք ենք,-նշել է Հայկ Բալանյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը