Լրահոս

14.10.2010 12:49


Հրդեհներ

Հոկտեմբերի 13-ին, ժամը 12.24-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հրազդանի կիրճում' «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարակից տարածքում:

Դեպքի վայր է  մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել'13.04-ին: Այրվել է 50 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

***

Նույն օրը, ժամը 18.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաբայան փողոցի թիվ 36 շենքին հարակից կաթսայատանը:

Դեպքի վայր է  մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.06-ին, մարվել' 19.24-ին: Այրվել է 20 քմ մակերեսով մազութ:

***

Նույն օրը, ժամը 20.32-ին, ահա­զանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.58-ին, մարվել' 21.11-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Ասլանյանին պատկանող «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 68 ՕՕ7 47   պետհամարանիշի  ավտոմեքենան:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.10-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքում' ՀԿԵ ՓԲԸ «Երևան» կայարանին հարակից կրպակներում:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.37-ին, մարվել' 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է 3 առևտրի կրպակ:

Այս խորագրի վերջին նյութերը