Լրահոս

14.10.2010 14:32


Օրենսդրական նախաձեռնություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Սույն փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։

Կառավարության հավանությունն է ստացել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների' քաղծառայողի արձակուրդի ժամանակ ՀՀ տարածքի հանգստյան տներում ուղեգրի գնի փոխհատուցմամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությանն է արժանացել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է ՀԴՄ-ներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություն տրամադրելու և հասույթը լիարժեք հաշվառելու նկատմամբ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։
Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, «Դատական օրենսգրքում» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։
Կառավարության նիստում հավանություն է ստացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով ապահովվում են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու կարգի խախտման իրավահարաբերությունները։
Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը