Լրահոս

14.10.2010 15:17


Ռուսաստանի ԱԳՆ. «Մենք խնդիր ունենք Մ. Սահակաշվիլիի վարչակարգի հետ»

Ռուսաստանի ԱԳՆ. «Մենք խնդիր ունենք Մ. Սահակաշվիլիի վարչակարգի հետ»

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով դատապարտում է Հարավային Կովկասի մի շարք երկրներում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար անցագրային ռեժիմը միակողմանիորեն հանելու մասին վրացական իշխանությունների որոշումը։ Դա, ըստ ՌԴ արտաքին գերատեսչության, ոչ այլ ինչ է, քան սադրանք։

«Ռուսաստանի քաղաքացիներին տարբեր կատեգորիաների բաժանելու փորձն ինքնին արդեն հակասում է միջպետական շփման քաղաքակիրթ չափանիշներին։ Ակնհայտորեն երևում է նաև կապը Հարավային Կովկասում Թբիլիսիի կողմից իրավիճակի ապակայունացմանը, Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ վրացական իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունից ուշադրությունը շեղելուն ուղղված համառ ջանքերի հետ»,-նշված է հաղորդագրությունում։

Այնտեղ նշված է նաև, որ Միխայիլ Սահակաշվիլին խաթարում է ռուս-վրացական բարիդրացիական հարաբերությունները, հանգիստ կյանքը և այդ երկրների քաղաքացիների շփան հարցում խոչընդոտներ է ստեղծում.

«Ռուսաստանը Վրաստանի, վրաց ժողովրդի հետ խնդիրներ չունի։ Մենք խնդիր ունենք Մ. Սահակաշվիլիի վարչակարգի հետ, ով չի կարողանում հանգստանալ։ Հստակ է սակայն, որ նրա բոլոր ջղաձիք գործողությունները՝ ուղղված բորբոքվելու նորանոր առիթների փնտրտուքին, չեն բխում վրաց ժողովրդի շահերից և կարող են սոսկ դիվանագիտական խնդիրների հանգեցնել Վրաստանի քաղաքացիների համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը