Լրահոս

14.10.2010 17:41


Հայաստանի հարցով նոր համազեկուցողի անունը հայտնի կդառնա, երբ ձևավորվի ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանի պատվիրակության կազմը

Այսօր Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է, թե ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի անունը, ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա այն ժամանակ, երբ ձևավորվի ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանի պատվիրակության կազմը:

Նշենք, որ Շվեդիան ներկայացնող, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլանդը սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում չէր վերընտրվել, ինչն էլ նշանակում է, որ նա այլևս Հայաստանի հարցով համազեկուցող չի կարող լինել:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը