Լրահոս

15.10.2010 10:28


ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը հոկտեմբերի 14-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավարտել են ԼՂ շուրջ գրավյալ տարածքներում նախապես ծրագրված դաշտային գնահատման իրենց առաքելությունը։ Առաքելությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-13-ը կողմերի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Համանախագահների առաքելությանն աջակցել են ԵԱՀԿ նախագահի  հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա աշխատակազմը, ովքեր աշխատում են տեղի փաստացի իշխանությունների հետ։ Համանախագահների հրավերով մասնակցել են նաև երեք տեխնիկական փորձագետներ, որոնցից երկուսը փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն կոմիսարիատի ներկայացուցիչներն էին։

Գնահատման առաքելությունը համանախագահներին հնարավորություն է տվել տեղում հանդիպել տարբեր մարդկանց հետ և ծանոթանալ այդ տարածքներում տիրող իրավիճակին բոլոր տեսանկյուններից, այդ թվում նաև հումանիտար կարիքների։ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիատի տեխնիկական փորձագետների մասնակցությունը հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալ տարածաշրջանում բնակվող փախստականների և բռնի տեղահանվածների իրավունքները միջազգային հումանիտար իրավունքի և պայմանների շրջանակում, որոնց հետ բախվում են այդ տարածքում բնակվող մարդիկ։

Ներկայումս համանախագահները փորձագետների աջակցությամբ առաքելության շրջանակներում հավաքված տեղեկատվության նախապատրաստական աշխատանքներ են տանում, որն ավարտելուց հետո ԵԱՀԿ ներքին հաշվետվության տեսքով կներակայացվի բոլոր մասնակիցներին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը