Լրահոս

15.10.2010 10:30


Իրավական օգնության միջնորդության ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է աջակցել

Իրավական օգնության միջնորդության ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է աջակցել

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որեւէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից:

Իրավական օգնության հարցում, միջնորդություն ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել եւ աջակցել ԱՄՆ իր գործընկերներին՝ առավել եւս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ եւ ԱՄՆ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության դրական փորձ՝ հանցավորության դեմ պայքարում:

 ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյան

 

Այս խորագրի վերջին նյութերը