Աշխարհ

07.05.2016 20:36


«Բավարիան»՝ Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ)

«Բավարիան»՝ Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ)

Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Ինգոլշտադտին» և 26-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն:

Մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:

Դորտմունդի «Բորուսիան» 0:1 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Հայաստանի հավաքականի ու «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը և 43-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Մյունխենգլադբախի «Բորուսիան» էլ 2:1 հաշվով պարտության մատնեց «Բայերին»:

Կայացած մյուս հանդիպումների արդյունքները հետևյալն են՝ «Համբուրգ» - «Վոլֆսբուրգ»` 0:1, «Հանովեր» - «Հոֆենհայմ»` 1:0, «Հերտա» - «Դարմշտադ»` 1:2, «Քյոլն» - «Վերդեր»` 0:0, «Շալկե» - «Աուգսբուրգ»` 1:1, «Շտուտգարտ» - «Մայնց»` 1:3:

Այս խորագրի վերջին նյութերը