Աշխարհ

09.05.2016 17:45


Պուտինն իր հոր նկարով միացել է «Անմահ գնդին» (լուսանկարներ)

Պուտինն իր հոր նկարով միացել է «Անմահ գնդին» (լուսանկարներ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել է «Անմահ գունդ» ակցիային իր հոր՝ ճակատային զինվորական Վլադիմիր Սպիրիդոնովիչի լուսանկարով։ Շքերթը մեկնարկել է ՌԴ մայրաքաղաքի Լենինգրադյան պողոտայից՝ Տվերսկի ուղղությամբ։

Հանդիսավոր քայլերթն անցել է «Օխոտնի րյադ»–ով, Մանեժնի և Կարմիր հրապարակներով և ձգվել դեպի Մոսկվորեցկու առափնյա փողոց ու Մեծ Մոսկվորեցկու կամուրջ։

ՌԴ առաջնորդն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հանդիսավոր քայլերթին։

Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիան էլ արդեն 5–րդ անգամ է իրականացվում։ «Life»–ի փոխանցմամբ՝ այս տարի ակցիայի մասնակիցների թիվն անցել է 1,5 մլն–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը