Աշխարհ

10.05.2016 16:05


Թուրքիան ռուս օդաչուի սպանությունը խոստովանած Չելիքի վրայից հանել է բոլոր մեղադրանքները

Թուրքիան ռուս օդաչուի սպանությունը խոստովանած Չելիքի վրայից հանել է բոլոր մեղադրանքները

Թուրքիայի դատախազությունը որոշել է ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրանք չհարուցել Ալփարսլան Չելիքի դեմ։ Այս մասին հայտնում է «Daily Sabah»–ը՝ դատախազությունում իր աղբյուրին հղումով։

Ավելի վաղ էլ այն մասին, որ Չելիքի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, գրել էր РИА Новости–ն՝ նրա փաստաբան Մուրատ Ուսթունդագին հղումով։ Վերջինի խոսքով՝ դատախազությունը, ուսումնասիրելով իր պաշտպանյալի դեմ առկա բոլոր հանցանշանները, դրանք անբավարար էր համարել և հրաժարվել էր քրգործ հարուցել։

«fapnews.ru»–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Չելիքը խոստովանել էր ռուսական ռմբակոծիչի օդաչուի սպանությունը, սակայն որոշ ժամանակ անց հայտարարել էր, որ կապ չունի դրա հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը