Աշխարհ

11.05.2016 10:30


Ցանցահենները գրոհել են ԱՄՆ Կոնգրեսի համակարգչային համակարգը

Ցանցահենները գրոհել են ԱՄՆ Կոնգրեսի համակարգչային համակարգը

Ցանցահենները ԱՄՆ Կոնգրեսի աշխատակիցներին իրենց ծանոթների անունից նամակներ են ուղարկել և առաջարկել ներբեռնել վնասակար ծրագիր։ «korrespondent.net»-ի փոխանցմամբ՝ այդկերպ ցանցահենները փորձում են ներթափանցել ԱՄՆ Կոնգրեսի համակարգչային համակարգ՝ գաղտնազերծելու դրա պարունակությունը, ապա խոշոր գումար պահանջելու արգելափակված ֆայլերի հասանելիությունը վերականգնելու դիմաց։

Կոնգրեսի ներքին հաղորդագրության մեջ նշվում է, որ երբ օգտատերը սեղմում է հաքերների նամակի վրա, վիրուսը կոդավորում է համակարգչի բոլոր ֆայլերը։

«Վերջին 48 ժամում Ներկայացուցիչների պալատի տեղեկատվական անվտանգության բաժինը նկատել է պալատի ցանցի վրա հարձակումների ավելացում այնպիսի երրորդ կողմերի կիրառմամբ, ինչպիսիք են «YahooMail» և «Gmail» փոստային հավելվածները»,–ասվում է հաղորդագրությունում։

Պալատի վարչական բաժնում չեն մանրամասնել հարձակումների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը