Աշխարհ

12.05.2016 13:15


Հայտնաբերված ինքնաթիռի բեկորները «գրեթե անկասկած» պատկանում են 2014–ին անհետացած «Boeing 777»–ին

Հայտնաբերված ինքնաթիռի բեկորները «գրեթե անկասկած» պատկանում են 2014–ին անհետացած «Boeing 777»–ին

Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի զեկույցում նշվում է, որ Հարավային Աֆրիկայի ափերի մոտ, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում՝ Ռոդրիգես կղզու մոտակայքում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները «գրեթե անկասկած» պատկանում են ավելի քան երկու տարի առաջ անհետացած «Մալազիայի ավիաուղիներ» ավիաընկերության «Boeing 777» ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Հետազոտությունից հետո նման եզրակացության է եկել փորձագետների խումբը։

Մալազիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայի խոսքով՝ բեկորների մեջ են եղել «Rolls-Royce» տարբերանշանով շարժիչի մասը և օդաչուների խցիկի ներքին պանելը։

Հիշեցնենք՝ Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռը, որում 239 մարդ է եղել, անհետացել էր 2014 թ. մարտին: Համարվում է, որ ինքնաթիռը կործանվել է Հնդկական օվկիանոսում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը