Աշխարհ

14.05.2016 11:15


«Fox News». ԱՄՆ ՌՕՈւ–ն ծանր ճգնաժամ է ապրում (տեսանյութ)

«Fox News». ԱՄՆ ՌՕՈւ–ն ծանր ճգնաժամ է ապրում (տեսանյութ)

ԱՄՆ ռազմաօդային ուժերը բախվել են ինչպես որակյալ մասնագետների, այնպես էլ ավիատեխնիկայի դետալների պակասի խնդրին։ «Fox News» հեռուստաալիքը սեփական հետաքննությունն է անցկացրել։ Նկարահանող խմբերը եղել են մի քանի ռազմաբազայում, այդ թվում՝ այն, որտեղ բազավորվում է գերձայնային ռազմավարական ռմբակոծիչների էսկադրիլիան։

Լրագրողները եզրակացրել են, որ բյուջետային ֆինանսավորման կրճատումից հետո ամերիկյան ՌՕՈւ–ն ճգնաժամ է ապրում։ Այսպես, 20 Բ-1 ռմբակոծիչներից օդ կարող է բարձրանալ միայն 9–ը, իսկ ԱՄՆ բոլոր ռազմական օդանավերի միջին տարիքը, «Россия 24»–ի փոխանցմամբ, 27 է կազմում։

«Հոգնել է ոչ միայն մեր անձնակազմը, այլև ողջ ավիացիան», լրագրողներին ասել է ավելի քան 2 տասնամյակ ԱՄՆ ՌՕՈւ–ում ծառայած վարպետ սերժանտ Բրյուս Փրֆոմմերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը