Աշխարհ

14.05.2016 20:10


Ծեծկռտուք և փոխհրաձգություն Մոսկվայի գերեզմանատանը. կան զոհեր (տեսանյութ)

Ծեծկռտուք և փոխհրաձգություն Մոսկվայի գերեզմանատանը. կան զոհեր (տեսանյութ)

Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Life»–ի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով՝ կատարվածի հետևանքով 26 մարդ է տուժել, զոհերի թիվը, ականատեսների խոսքով, կարող է հասնել 12–ի։

Նշվում է, որ մոտ 500 մարդ է մասնակցել կռվին՝ գործի դնելով մահակներ, ամրաններ եւ հրազենային զենք։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեծաթիվ մեքենաներ, ՕՄՕՆ-ի ջոկատները։ Ոստիկանությունը մոտ 50 հոգու ձերբակալել է։

Ընդհարման մասնակիցներից մեկի խոսքով՝ գերեզմանատուն են ժամանել զինված անձինք և տեղի աշխատողներին ասել, որ այսուհետև իրենց համար են աշխատելու, և ողջ աշխատածն իրենց են տալու, իսկ աշխատակիցներին ընդամենը 10 տոկոսն է վճարվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը