Լրահոս

16.10.2010 09:45


Շունը վերակենդանացել է երկու մահացու ներարկումից հետո

Շունը վերակենդանացել է երկու մահացու ներարկումից հետո

Շունը վերակենդանացել է երկու ներարկումից հետ, որը պետք է քնեցներ նրան։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը՝ նշելով, որ ռոթվեյլեր ցեղատեսակի Միա անունով շան տերը՝ 27-ամյա Մեթ Օլիվարեսը, որոշել էր քնեցնել նրան, քանի որ վերջին տարիներին տանջվում էր մեջքի հիվանդությունից և դժվարությամբ էր շարժվում։

Ցանկանալով շանն ազատել տանջանքներից, Մեթն անասնաբուժարան էր տարել, որտեղ նրան երկու անգամ սրսկել էին։ Այնուհետև տուն էր բերել, որպեսզի հրաժեշտ տար և հողին հանձներ։ Սակայն պարզվել է, որ շունը չի մահացել. ներակումից մի քանի ժամ անց Միան արթնացել է։ Օլիվարեսը նշել է, որ երբ իր շանը կենդանի է տեսել, վախեցել է՝ իրեն զգալով սարսափ ֆիլմում։

Այս խորագրի վերջին նյութերը