Լրահոս

16.10.2010 10:15


Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածուին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կողմնորոշվել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Դա ՌԴ կառավարության փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինն է։ Մեդվեդևը Մոսկվայի քաղաքային դումայում հայտարարել է Սոբյանինի թեկնածության մասին։ Սոբյանինը կլքի Ռուսաստանի կառավարությունը։ Փորձագետները սպասում են «փափուկ» փոփոխություն քաղաքի ղեկավարությունում։

Նշենք, որ Մեդվեդևը որոշել էր երեկ երեկոյան հայտարարել, թե Մոսկվայի քաղաքապետ կդառնա փոխվարչապետ, ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինը։ ԶԼՄ-ները հաջողացրել էին հաղորդել նրա մտադրության մասին դեռ առավոտյան։

 

Այս խորագրի վերջին նյութերը