Լրահոս

18.10.2010 12:48


Արամ Սարգսյան. «Փորձեմ Վազգենի փոխարեն պատասխանել»

Արամ Սարգսյան. «Փորձեմ Վազգենի փոխարեն պատասխանել»

-Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ի՞նչ կասեք նրա մասին, որ երբ 1997թ. Ղարաբաղի հարցի հետ կապված համընդհանուր ըմբոստության հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց,  և դա պահանջողներից մեկը նաև սպարապետ Վազգեն Սարգսյանն էր, իսկ հիմա Դուք նշում եք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը վստահաբար շատ ավելի լավ ու հայանպաստ  է բանակցային գործընթացի համար՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ասել է.

-Ես շատ կուզենայի, որ այն հարցը, որը Վազգենին էր վերաբերում, կարողնայիք տալ իրեն։ Բայց եթե Վազգենին վերաբերող հարցերը տալիս եք ինձ, նաև այստեղ պիտի որոշ բաներ, որ Վազգենից թողնվել է, այդ էլ վերագրել ինձ։ Փորձեմ Վազգենի փոխարեն պատասխանել։ Վազգենն ինքը պատասխանել է ձեր այդ հարցին Հանրապետական կուսակցության, եթե չեմ սխալվում, 8-րդ կամ 9-րդ համագումարի ժամանակ, որտեղ ասել է, թե մենք դեռ պետք է կարողանանք ապացուցել, որ ճիշտը մենք էինք, ոչ թե Լևոն Տեր-Պետորսյանը։

Արամ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը