Լրահոս

07.12.2009 14:51


«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը

«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին: Միայն Նիկոլի պես սկզբունքային գործիչների առկայության դեպքում հնարավոր է վերացնել ամենաթողության այս մթնոլորտը: «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն' անխուսափելի» կարգախոսն իրականություն դարձնելու համար թիվ 10 ընտրատարածքի յուրաքանչյուր բնակչի և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը պետք է դարձնենք Նիկոլի «1+1+1+1...» բանաձևը: Վստահ ենք, որ միայն անվերապահ նվիրման դեպքում նրա եւ մեր հաղթանակը կլինի անխուսափելի: Նիկոլի պայքարը մե´ր պայքարն է, Նիկոլի դատը' մե´ր դատն է, հետևաբար' նրա հաղթանակներն էլ լինելու են մե´ր հաղթանակները: Մեր սկսած գործն ավարտին հասցնելու ժամանակը եկել է...

ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ...

«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը