Լրահոս

07.12.2009 15:25


Բացահայտվել է ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի   մաքսանենգ ներկրում:

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Զատիկ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ քաղաք, որտեղ ձեռք են բերել 8,4 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Համաձայն պայմանավորվածության, Ա. Տիգրանյանը ոսկեղենը թաքցնելով «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայում' շարժիչի հարևանությամբ  հարմարեցված գաղտնարանում, «Բավրա» մաքսակետով ներկրել է Հայաստանի տարածք:

Ա. Տիգրանյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը