Լրահոս

07.12.2009 15:36


Սեյսմիկ պաշտպանության ծառայության կոմիտեի նախագահը աղետի գոտու վերականգնման աշխատանքները գերազանց է գնահատել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության կոմիտեի նախագահ Ալվարո Անտոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աղետի գոտու վերականգնման աշխատանքները շարունակվում են, և կառուցվող շենքերը սեյսմակայուն են։ Նրա խոսքերով՝ քանի որ այդ  շենքերը կառուցվում են միջազգային կամ արտասահմանյան հինմնադրամների միջոցով, իսկ այդ կազմակերպությունները հետևում են օրենքի տառին, իրենք հանգիստ են այդ կառույցների անվտանգության համար։

 -Կարելի է ասել, որ նրանք բարորակ շենքեր են, և սեյսմիկ ռիսկը Գյումրիում բավականաչափ ցածր է,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում աղետի գոտու վերականգնման աշխատանքները, Ալվարո Անտոնյանը պատասխանել է՝ գերազանց։

-Մեր պետության պես պետության համար վերականգնման աշխատանքները ես գնահատում եմ գերազանց, որովհետև դրանից ավելին հնարավոր չէր անել։ Մի երկիր, որը համարյա թե «պրծել էր» (երկրաշարժ, պատերազմ, հասարակարգի փոփոխություն, տնտեսության փլուզում), ոչ միայն կարողացավ ոտքի կանգնել, այլ նաև վերականգնողական նման աշխատանքներ կատարել,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ այսօր Գյումրին ծաղկող վարդագույն քաղաք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը