Լրահոս

07.12.2009 15:45


Խոսրով Հարությունյան. «Անկասկած, մենք լուրջ սխալներ չունենք»

Խոսրով Հարությունյան. «Անկասկած, մենք լուրջ սխալներ չունենք»

ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի ձեռնարկում։

Ինչո՞ւմ է սխալվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնած Հայաստանը։ «7օր»-ի այս հարցին «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը պատասխանել է.

-Մենք համոզված ենք, որ այս գործընթացը դժվարին է լինելու. փշոտ և տատասկոտ ճանապարհ է, ունենալու է մեծ մարտահրավերներ, բայց նաև՝ լուրջ հնարավորություններ։ Ընդհանուր, առաջին քայլերն են կատարված, և ես կարծում եմ, որ դեռ վաղ է գնահատել՝ ով սխալվեց։ Առայժմ բոլորը գնում են ճիշտ ուղղությամբ,- ասել է Խ. Հարությունյանը՝ նշելով, որ առայժմ երկու կողմերից էլ սխալներ չեն եղել.

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը