Աշխարհ

31.05.2016 17:20


Էլթոն Ջոնը դեռ հույս ունի, որ կհանդիպի Պուտինին

Էլթոն Ջոնը դեռ հույս ունի, որ կհանդիպի Պուտինին

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Մոսկվայում կայացած համերգի ժամանակ ասել է, որ չի կորցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ցանկությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Երգիչը նշել է, որ Պուտինի հետ կուզենար քննարկել Ռուսաստանում միասեռականների իրավունքների պաշտպանության հարցը:

Հիշեցնենք՝ 2015թ. սեպտեմբերին Պուտինը զանգահարել էր երաժշտին՝ առաջարկելով հանդիպել և զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Մինչ այդ երաժշտին էին զանգահարել պրանկերները` ներկայանալով որպես Վլադիմիր Պուտին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը