Աշխարհ

02.06.2016 19:06


Գիտնականները կսովորեցնեն ռոբոտներին բազմանալ (տեսանյութ)

Գիտնականները կսովորեցնեն ռոբոտներին բազմանալ (տեսանյութ)

Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է «Robot Baby» նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է, ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, «վերստեղծել կյանքի ծագումը լաբորատոր պայմաններում՝ մեխանիկական բաղադրամասերի մասնակցությամբ»։ Փորձարկման նպատակն է ստեղծել այնպիսի համակարգչային ալգորիթմ, որը հնարավորություն կտա սովորեցնել ռոբոտներին վերարտադրվել։ Ըստ գիտնականների՝ դա հնարավորություն կտա ռոբոտներին բարդ իրավիճակում, առանց մարդու օգնության, ադապտացվել շրջակա միջավայրին։

Շարժական մասերից բաղկացած մեխանիզմներն ինքնուրույն կընտրեն համապատասխան «զուգընկերներին»՝ հարմարվածության աստիճանի գնահատման ալգորիթմի հիման վրա։ Եթե էվոլյուցիայի տեսանկյունից ռոբոտներից մեկը «հավանի» մյուսին, տեղի կունենա «գենետիկակական տեսակի» կոդերի և կոնֆիգուրացիայի փոխանակում, որոնք խառնվելու են իրար և «Wi-Fi»-ի միջոցով ուղարկվելու 3D տպիչի վրա՝ նոր ռոբոտի ստեղծման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը