Քաղաքական

06.06.2016 12:30


Հարձակման է ենթարկվել Հայկ Խանումյանը (լրացված)

Հարձակման է ենթարկվել Հայկ Խանումյանը (լրացված)

Ղարաբաղից ստացվող տեղեկությունների համաձայն՝ հարձակման է ենթարկվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը։

Առայժմ չի հաջողվում կապվել նրա հետ։

«Սիվիլնեթի» լրագրող Դերենիկ Մալխասյանի փոխանցմամբ՝ առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում պայմանավորված են եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:

Սա ԼՂՀ իշխանությունների ու նրանց երևանյան հրահանգիչների ձեռքի գործն է։ Ձևականությունների փուլն անցավ։ Իշխանությունները գնում են էսկալացիայի ճանապարհով։ Իսկ դա նշանակում է, որ հետագա զարգացումների պատասխանատվությունն իրենց վրա է։

Հիշեցնենք, որ Խանումյանը նախաձեռնել է ԼՂՀ պաշտպանական համակարգի ղեկավարության փոփոխության գործընթաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը