Լրահոս

19.10.2010 10:29


Եղիսաբեթ թագուհու օդաչուն մոլագար-մարդասպան է

Մեծ Բրիտանիայի ռազմական օդային ուժերի նախկին գնդապետ Ռասել Ուիլյամսը խոստովանել է երկու սպանությունների, երկու բռնաբարությունների և սեռական հողի վրա մի շարք այլ հանցագործությունների մասին։ Ուիլյամսը նաև մեղադրվում է կանացի ներքնազգեստի գողության 82 դեպքերի համար։ Ներկա պահին ոստիկանությունը դիտարկում է սեռական հողի վրա կատարված ութ չբացահայտված սպանություններին Ուլյամսի մասնակցության հավանականությունը։ 47-ամյա Ռասել Ուիլյամսը համարվում էր Թրենթոն ռազմաբազայի «վառ աստղերից»։ Նա բազմացիս վարել է Կանադայի վարչապետի անձնական ինքնաթիռը։ 2005թ. Ուիլյամսը հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի օդաչուն։

Այս խորագրի վերջին նյութերը