Լրահոս

09.12.2009 13:52


Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հարուցվել է 307 քրեական գործ

Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Օրվա առթիվ կազմակերպված սեմինարի ժամանակ ՀՀ գլխավոր դատախոազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ անկախ պետական կառուցվածքից, այս կամ այն չափով, կոռուպցիա կա աշխարհի բոլոր երկրներում։ Իսկ Հայաստանի պարագայում, ըստ Ա. Հովսեփյանի, կառավարությունն ունի հասարակության աջակցության կարիքը, քանի որ կոռուպցիան ինքնին հանցագործության քողարկված տեսակ է։ Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ դատախազությունում ստեղծվել է պաետական պաշտոնյաների գործունեությունը քննող հատուկ քննչական ծառայություն։ Ա. Հովսեփյանը նաև նշել է, որ 2009թ. 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ դատախազությունում հարուցվել է 307 քրեական գործ։

Այս խորագրի վերջին նյութերը