Լրահոս

19.10.2010 15:34


Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին մասնակցելու կոչ

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը' իր անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին տակավին մնում է պաշտոնապես չճանաչված ո'չ միջազգային հանրության եւ ո'չ էլ անգամ Հայաստանի Հանրապետության կողմից: Ավելին' տպավորություն է ստեղծվում, որ պետական մակարդակով մշակված չէ Արցախի անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգը եւ Հայաստանի ու Արցախի միջեւ փոխազդեցության եւ փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարությունը:

Այսօր, երբ գնալով ահագնանում են հայկական երկու պետությունների հանդեպ արտաքին մարտահրավերները, հատկապես իրական է դարձել Մադրիդյան սկզբունքների իրագործման եւ Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգության խաթարման վտանգը, մենք' Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներս, չենք կարող անտարբեր մնալ Արցախին վերաբերող խնդիրների հանդեպ եւ դրանք լայն շրջանակով քննարկելու նպատակով հրավիրում ենք Քաղաքացիական ժողով' «Արցախ» օրակարգով: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, մտավորականներին, խնդրո առնչությամբ մտահոգ բոլոր քաղաքացիներին' սույն թվականի հոկտեմբերի 21-ին, ժ. 14.00-ին մասնակցել ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի ունենալիք արցախյան օրակարգով Քաղաքացիական ժողովին:

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խումբ'

1. «Ազատ Հայք» հասարակական կազմակերպություն - Ռուբեն Մնացականյան

2. "Ազգային արժեք" (Գյումրի) - Կարո Ներսիսյան

3. Ազգային ուսանողական խորհուրդ - Հովհաննես Աղաջանյան

4. "Աղավնի" ՀԿ (Արցախ, Շուշի) - Արմեն Ռակեջյան

5. Արցախի Եվրոպական շարժում (Արցախ, Ստեփանակերտ) - Հայկ Խանումյան

6. "Բիոսոֆիա" (Գյումրի) - Գեւորգ Պետրոսյան

7. "Զարթոնք-89" ՀԿ - Սիլվա Վարդանյան

8. "Ընդդեմ իրավական կամայականության" ՀԿ - Միքայել Արամյան

9. ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ (Արցախ, Ստեփանակերտ) - Մասիս Մայիլյան

10.    "Խորանարդ" (Գյումրի) - Ղազարյան Համլետ

11.   "Ծիրանավոր" իրավապաշտպան բարեգործական ՀԿ - Անահիտ Գալստյան

12.   "Համագործակցություն" ՀԿ - Եկատերինա Սիմոնյան

13.   "Հայազն Երիտասարդների Միաբանություն" ՀԿ - Արմեն Մկրտչյան

14.   Հայաստանի սպառողների ասոցիացիա - Արմեն Պողոսյան

15.  "Հույս" հասարակական կազմակերպություն - Լալա Ասլիկյան

16.   "Ձոն Հայաստանի" նախաձեռնություն - Տիգրան Նահապետյան

17.   "Ձեռք" հ/կ - Արմեն Հովհաննիսյան

18.   Մշակույթի հայկական ֆոնդ - Արեւշատ Ավագյան

19.   "Շիրակ" կենտրոն ՀԿ (Գյումրի) - Վահան Թովմասյան

20.   "Պետական կարիքների զոհեր" հասարակական կազմակերպություն - Սեդրակ Բաղդասարյան

21.   Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն - Մանվել Սարգսյան

22.   Սախարովի անվ. Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն (Գյումրի) - Սեյրան Մարտիրոսյան

23.   "Սեմանտ" կրթական հասարակական կազմակերպություն (Թալին) - Նունե Սարգսյան

24.   "Սեփականության իրավունքի պաշտպանություն" - Վաչագան Հակոբյան

25.   "Սոցիում'' ՀԿ -  Անահիտ Ադամյան, բանաստեղծ

26.   "Սոս Արգիճի" - քաղաքացիական նախաձեռնություն (Մարտունի) - Վարդան Գալստյան

27.   Ստեփանակերտի մամուլի ակումբ - Գեղամ Բաղդասարյան

28.   "Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն" ՀԿ - Արտեմիս Լեփեջյան

29.   "Վան-Վասպուրական" հայրենակցական հասարակական կազմակերպություն - Ռոմիկ Հովնանյան

30.   "Ուխտ Արարատի" ՀԿ նախաձեռնություն - Տիգրան Փաշաբեզյան

31.  "Ուսման իրավունք" նախաձեռնող խումբ - Դանիել Իոաննիսյան

32.  "Փաստաբաններ մարդու իրավունքների համար" ՀԿ - Սեդա Մելիքյան

33.   "Քաղաքացիական ազգային նախաձեռնություն" հասարակական կազմակերպություն - Հովսեփ Խուրշուդյան

34.   "Արվեստ" էլեկտրանային հանդեսի գլխ. խմբագիր Ռուզան Զաքարյան

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով

ՕՐԱԿԱՐԳ

1. Մասնակիցների գրանցում:

2. Բացման խոսք - Արևշատ Ավագյան, ՀՀ գրողների միության նախագահության անդամ

3. Օրակարգային թեմաներ'

  • ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչումը
  • ԼՂՀ սահմանների եւ տարածքային ամբողջականության խնդիրը
  • Փախստականների եւ Արցախի բնակեցման խնդիրը
  • Մադրիդյան սկզբունքները
  • ԼՂՀ հանդեպ ՀՀ կրթամշակութային քաղաքականությունը ԱԺ-ում Արցախի խնդրով լսումներ կազմակերպելու խնդիրը

4. Կուսակցությունների դիրքորոշումների ներկայացում

5. Քննարկում

6. Քաղաքացիական ժողովի անունից հայտարարության ընդունում

7. Քաղաքացիական ժողովի արդյունքների տարածման ուղղությամբ նախաձեռնող խմբի կողմից տարվելիք միջոցառումների վերաբերյալ ժողովի մասնակիցներին իրազեկում:

Այս խորագրի վերջին նյութերը