Լրահոս

19.10.2010 15:46


Վարդան Բոստանջյան. «Մյուս տարի դժվար թե ունենանք 5,7%-ից ցածր գնաճ»

Վարդան Բոստանջյան. «Մյուս տարի դժվար թե ունենանք 5,7%-ից ցածր գնաճ»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել  է, թե իրենց խմբակցությունը կպաշտպանի 2011թ. բյուջեն, որովհետև չպաշտպանելու հիմքեր չկան։

-Ես այս բյուջեն հետճգնաժամային եմ անվանել և նշեմ, որ հաջորդ տարվա բյուջեն բյուջե է, որտեղ պետք է արվի այն, ինչ չի կարող չարվել: Բյուջեն օգնում է, որ մեզ մոտ լարվածություն չլինի։ 2011-ի պետական բյուջեն հնարավորությունների մաքսիմալ օգտագործման բյուջե է, հետճգնաժամային: Մարդիկ պետք է փոքր եկամուտներ ունենալով կարողանան գոյատևել,-ասել է նա:

2011թ. բյուջեն անվանելով հետճգնաժամային՝ ԱԺ պատգամավորը նաև հավելել է, որ դա չի նշանակում, թե  ճգնաժամը հաղթահարվել է։

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ պետք է զարկ տալ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ այն միջոցների սղության պատճառով չի կարող հայտնվել համապարփակ  ֆինասական ճգնաժամի մեջ։

-Փոքր ու միջին բիզնեսները կարողանում են շուտափույթ իրենց ոչ մեծ խնդրները լուծելու պարագայում շարունակել գործունեությունը, այդ թվում շահութաբեր գործունեություն ունենալ։ Ես «Բարգավաճի» անունից գրել եմ, որ փոքր ու միջին բիզնեսին մեր մեկտրիլիոնանոց բյուջեի 1%-ն էլ չէ, 0,5%-ը  տանք՝ վարկ ենք տալիս, բայց ոչ ֆինանսական շուկայի տոկոսադրույքներով, այլ  շատ ավելի ցածր, իսկ որոշ պարագաներում, որոշ ծրագրերի առումով՝ զրոյական։ Ահա տեսեք, թե ինչ հրաշք գեղեցիկ բան է ստացվում, եթե մենք այդպիսի բան ենք անում՝ 0,5%-ը ինչ արտակարգ փող է անում։ Փասորեն մենք բյուջետային վարկ ենք  տալիս իրեն, կտրում ենք ֆինանսական շուկայից։ Ես միշտ ասել  եմ, որ ԱՄՆ-ի նման հարուստ ու մեծ երկիրը մեկ շաբաթ այսպես ապրի, տեղնուտեղը կկործանվի։ Ուրեմն ինչքան պայծառ է հայի ուղեղը, որ կարողանում է այս ամենին դիմանալ,-նշել  է նա։

Վարդան Բոստանջյանն անդրադարձել է նաև գնաճին։

-Համաշխարհային ամենատարբեր տատանումները, փոփոխությունները Հայաստանի պարագայում կարող են բերել գնաճի կտրուկ փոփոխությունների։ Մյուս տարի դժվար թե մենք ունենանք 5,7%-ից ցածր գնաճ,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը