Լրահոս

19.10.2010 15:51


Եվրոպայի Խորհրդի Ֆորումի մասնակիցներին՝ «..հավատարիմ մնացեք հռչակած եվրոպական արժեքներին»

Եվրոպայի խորհրդի  

«Հանուն ժողովրդավարության ապագայի»

 ֆորումի մասնակիցներին

2008 թ. նախագահական ընտրությունները գործող իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին: Այդ մասին են վկայում հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, եվրոպական կառույցներ ու ԱՄՆ պետքարտուղարությունը' իրենց զեկույցներում: Անթաքույց ու ցինիկ կեղծարարության դեմ ընբոստացավ հայ ժողովուրդը: Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում սկսվեցին շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույցեր: Կեղծված ընտրություններով իշխանությունը պահելու մարմաջով տարված իշխանությունները' բիրտ ուժի կիռարմամբ ցրեցին տաս օր  տեւող խաղաղ հանրահավաքներն ու նստացույցները: Հաջորդ օրը' մարտի 1-ին, չարդարացված ուժի կիրառումից վրդոհված ժողովուրդը կրկին դուրս եկավ հրապարակ: Իշխանություններն այս անգամ խաղաղ ցուցարարների դեմ հանեցին ՀՀ բանակային և ոստիկանության զինված ստորաբաժանումներ, արդյունքում տասը մարդ զոհվեց, երկու հարյուրից ավել քաղաքացիներ ստացան տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, հազարավորները ենթարկվեցին տարաբնույթ հալածանքների կամ ձերբակալվեցին: Հայաստանի բանտերը լցվեցին հարյուրավոր քաղաքական բանտարկյալներով: Այսօր էլ, դեպքերից ավելի քան երկու տարի անց, ձերբակալվածներից 13-ը շարունակում են մնալ բանտերում:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Եվրոպայի Խորհրդի Ֆորումի մասնակիցներին' հավատարիմ մնալ  հռչակած եվրոպական արժեքներին, հանդես գալ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների, օգտագործել ունեցած բոլոր հնարավորություններն ու լծակները' նրանց շուտափույթ ազատ արձակելու համար:      

Հայաստանի քաղաքական բանտարկյալների

և հալածյալների պաշտպանության կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը